ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանը կնքել է պայամանգիր EBSCO (ԱՄՆ) ընկերության հետ

հնվ 23, 2024 Նորություններ-arm

 

ebsco _ bulletin _ W


Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային գրադարանը կնքել է պայամանգիր EBSCO (ԱՄՆ) ընկերության հետ՝ «Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսի EBSCO գիտական ամսագրերի տվյալների հարթակում ինդեքսավորման նպատակով։ Այս պահին ընթանում է EBSCOhost հարթակում հանդեսի տվյալների ներմուծման գործընթացը։ Հանդեսը ինդեքսավորում է EBSCO Discovery Service միասնական որոնման համակարգում և ընդգրկված է EBSCO գիտական ամսագրերի հետևյալ հարթակներում. 

1. Central & Eastern European Academic Source – լիատեքստ գիտական ամսագրերի հետազոտական տվյալների շտեմարան, որը հրատարակվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում. այն միջգիտակարգային և բազմալեզու շտեմարան է, որը ընդգրկում է տարբեր ուղղություններ, այդ թվում սոցիալ-հումանիտար գիտություններ, բիզնես, տնտեսագիտություն, պատմություն, ԳՏՃՄ (STEM) գիտակարգեր և իրավագիտություն։ 

2. Library & Information Science Source - գրադարանային-տեղեկատվական գործունեության և գրադարանային տեխնոլոգիաներին ոլորտի լիատեքստ ամսագրերրի և այլ հրատարակությունների մասնագիտացված շտեմարան։ Նշված շտեմարանը կարևորագույնն է գրադարանային-տեղեկատվական գիտության տվյալների հարթակում։   

Այս պահին վերոնշյալ շտեմարանները հասանելի են աշխարհի ավելի քան 30 երկրների 3500 համալսարաններին և գրադարաններին։ Հիմք ընդունելով այս փաստը՝ «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսը էականորեն բարձրացնում է իր վարկանիշը և միջազգային հասանելիությունը, ինչը նպաստելու է Հայաստանի հետազոտողների գիտական համագործակցության ընդլայնմանն արտասահմանյան գործընկերների հետ և գրադարանային-տեղեկատվական ոլորտի զարգացմանը մեր երկրում։